Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակն աստիճանաբար կայունանում է, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է, քան վարակվածներինը: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք անցում ենք կատարում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից:
«Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց միաբանության ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանը։
«Պայմանավորված ՀՀ-ում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով», - Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Կորոնավիրուս համավարակի պայմաններում ակնհայտ հարձակվողական բնույթի զորավարժություններ կազմակերպելը, երբ համաշխարհային գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները հորդորում են զերծ մնալ նմանատիպ քայլերից ու զինադադարներ հաստատել, ապացույցն է այն բանի, որ Բաքվի բռնապետական վարչակարգը միջազգային որևէ կազմակերպության կարծիք չի հարգում և ակնհայտորեն սադրիչ քայլերի է գնում»։
Կարևորելով մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների առողջությունը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջինն է հանրապետական բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք:
Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։
Չինաստանում համավարակի իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով՝ հայտնել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեիը:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերյան գրառումներից մեկին:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...